Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ

Վթարի վայրում
«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու տուժածների վիճակը բավարար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982 թ.), «Ford» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են:
ՔԿ–ն հայտնում է, որ «Mercedes»–ի ուղևորներից մեկն անգիտակից վիճակում, «Ford Trasit» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և «BMW» ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ:

«Mercedes»–ի ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու տուժածների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Վթար Երևան–Գյումրի ճանապարհին