Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել ՄԱՊ–ի բաժնետոմսերի 60,9%-ը

Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը համարում է, որ նախկին պատգամավորից ու նրան փոխկապակցված անձանցից պետք է նաև հողակտորներ ու խոշոր գումար բռնագանձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության համաձայն` գխավոր դատախազությունը հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել Արմավիրի մարզում գտնվող 1 արտադրամասն ու 8 հողակտորները։
Պահանջների թվում նաև 61 մլն դրամ է նշվում, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. դատարանը հրապարակել է վճիռը