Չարլզ 3-րդը Հունաստանի դրոշի գույներով փողկապ է կապել Լոնդոնի և Աթենքի միջև սկանդալի ֆոնին

Չարլզ 3-րդ
Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ վիճելի հարցի պատճառով հետաձգել էր հույն գործընկերոջ հետ հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Մեծ Բրիտանիայի և Հունաստանի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողով (COP28) է գնացել մի փողկապով, որը համընկնում է հունական դրոշի գույների և խորհրդանիշների հետ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
«Բրիտանիայի վարչապետի՝ դիվանագիտական սկանդալի մեջ հայտնվելուց ընդամենը մի քանի օր հետո Չարլզ 3-րդ թագավորը հունական դրոշով զարդարված փողակապով է հայտնվել Դուբայում Ռիշի Սունակի հետ հանդիպմանը»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկել է հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումը և նրան մեղադրել խոստումը խախտելու համար, այն է՝ լոնդոնյան այցը չօգտագործել որպես Պարթենոնի արձանները Բրիտանական թանգարանից Հունաստան վերադարձնելու մասին հայտարարելու հնարավորություն: