ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին Գազայում. ՊՆ ղեկավար

Ցամաքային գործողություն
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսրայելի բանակը ձգտում է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է «Times ոֆ Israel» թերթը:
«Վերջին երկու օրերի ընթացքում մենք աշխատում ենք այն հատվածներում, որտեղ նախորդ ամիս չենք աշխատել, և նման հատվածների թիվն ավելանալու է», – ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Իսրայելի բանակը ձգտում է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը:
«Սպասվում է, որ ՑԱԽԱԼ–ը կընդլայնի ցամաքային գործողությունների գոտին Գազայի հատվածի հարավում», - հայտարարել է Գալանտը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում