ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան ծովային զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին

Ամերիկյան նավ
Երեք երկրները պայմանավորվել են համալիր փորձարկումներ անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան հաջորդ տարի AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։
«Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք` AUKUS–ը ստեղծվեց 20221 թվականին, որի շրջանակում Ավստրալիան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվեց օգտագործել ամերիկյան և բրիտանական տեխնոլոգիաները 20 տարի անց ավստրալական ատոմային սուզանավերի նավատորմ ստեղծելու համար։ Դրա համար Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ սովորական սուզանավեր կառուցելու պայմանագրից, ինչը դիվանագիտական սկանդալ առաջացրեց երկու երկրների միջև։
ԽՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հաղթանակի վերջին համատեղ շքերթը