Այրում գյուղի մոտակայքում բեռնատարն ընկել է ձորը. տուժած կա

Ձորն ընկած բեռնատարը
Ավտոմեքենայի կցորդիչը բեռնված է եղել հեղուկ գազով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում` Այրում գյուղի մոտակայքում, «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։20–ի սահմանում։
Ավտոմեքենայի կցորդիչը բեռնված է եղել հեղուկ գազով։
Ձորն ընկած բեռնատարը
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը` 1969 թվականին ծնված Գ․ Ա․-ն, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել բեռնատարը։
Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ