ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ սահմանի մոտ գտնվող զորամասեր։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, ինչպես նաև ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը։
Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՀՀ սահմանի մոտ գտնվող զորամասեր
© Photo : press office of the MoD of AR
Բացի այդ, նա այցելել է հրետանային, ինժեներային և հրամանատարական զորամասեր, ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը, իսկ այցի վերջում հետևել է ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։