Հակասում է Սահմանադրությանը․ Գևորգ Դանիելյանը՝ կայանման տուրքը 160000 դրամ դարձնելու մասին

Քաղաքային իշխանությունները կենտրոնում կայանելու տարեկան տուրքը առաջարկում են սահմանել 160․000 դրամ։ Նպատակը կենտրոնը բեռնաթափելն է․ ըստ իշխող կուսակցության՝ երբ վճարունակները քիչ լինեն, կենտրոնն ավելի ազատ կլինի։ Բայց սա հիմնավորելու համար որևէ փաստարկ չի ներկայացվում։
Sputnik
Ստացվում է` վճարելու ենք մի ծառայության համար, որը փաստացի չի մատուցվելու, չենք ստանալու։ Որևէ երաշխիք չի լինելու, որ 160 հազար դրամ վճարելուց հետո հարմար տեղում կայանելու տեղ կգտնես։
Այս ամենը, պարզվում է, ոչ միայն անընդունելի է վարորդների կամ քաղաքացիների համար, այլ նաև` հակասահմանադրական է և հակաօրինական․ պարզաբանել է Արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: