Ե՞րբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը

Դեկտեմբերի 3-ին ավարտվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունները։ Դա նշանակում է, որ հանձնաժողովն այլևս իրավասու չի լնի ոչ ոքի հրավիրելու և հարցեր ուղղելու։
Sputnik
Սկսելու է աշխատել զեկույցի վրա, որը պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո զեկույցը պատրաստելու համար պահանջվեց երեք ամիս։ Այն մասին, թե երբ կհրապարակվի 44-օրյայի զեկույցն ու ինչ է անելու հանձնաժողովը, իմ գործընկեր Հովհաննես Շողիկյանին ասել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։