Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի խափանման միջոցը փոխվել է

Արշակ Հակոբյան
Արշակ Հակոբյանը տնային կալանքի տակ էր հուլիսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Տեղեկությունը հայտնում է Առաջինի լրատվական ալիքը։
Նշվում է, որ նրա վերաբերյալ քննվող քրեական գործով որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։
Հակոբյանը տնային կալանքի տակ էր հուլիսից։
Նա մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: