ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վալերի Գերգիևը կգլխավորի Մոսկվայի Մեծ թատրոնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության Telegram-յան ալիքը:
«Միխայիլ Միշուստինի հրամանագրով Վալերի Գերգիևին 5 տարի ժամկետով նշանակվել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն։ Վլադիմիր Ուրինն այդ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մեծ թատրոնը հրաժարվել էր մեկնաբանել Մարիինյան թատրոնի հետ հնարավոր միավորման մասին տեղեկությունը: ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը լրագրողներին պարզաբանել էր, որ Մեծ և Մարիինյան թատրոնները չեն կարող միավորվել, սակայն երկու հաստատություններն էլ կարող է ղեկավարել Գերգիևը: