ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք արձակվեց։
Հայկական արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
«Հայասաթ-1»–ը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:
Լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, որը հավաքվել էր Իսպանիայում։