ՌԴ ՄԻՊ-ի աշխատակազմը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ–ից տեղահանվածների համար

Մարդասիրական օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով՝ «Планета», «Возрождение и Надежда» հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի աջակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմը 6 տոննա մարդասիրական բեռ է հավաքել և ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով՝ «Планета», «Возрождение и Надежда» հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի աջակցությամբ:
«Մենք 6 տոննա մարդասիրական օգնություն ենք հավաքել ըստ ձեր տված ցուցակի՝ անկողնային սպիտակեղեն, ներքնակներ, հիգիենիկ հավաքածուներ, հավաքածուներ երեխաների համար, տեխնիկա, հագուստ, մակարոնեղեն, մսի պահածոներ։ Կարծում եմ՝ այս ամենն օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք այդ սարսափելի իրավիճակում են հայտնվել»,-ասել է Մոսկալկովան բեռն ուղարկելու արարողության ժամանակ, որն անցկացվել է Մարդու իրավունքների տանը։
Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների հետ, որպեսզի կոնկրետ անձի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում հնարավոր լինի դրանք լուծել:
Մոսկալկովան հայտնել է` պատրաստ է աջակցել, որ եթե Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները Ռուսաստանում կարողանան այցելել ամանորյա ներկայացումների։
Մոսկալկովան նաև պատմել է, որ իր աշխատակիցը Հայաստանում ՌԴ քաղաքացիների համար անձնական ընդունելություն կանցկացնի:
Ռուսական տունը Շիրակում շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին
«Այնտեղ ռուսական քաղաքացիություն ունեցող շատ մարդ կա։ Ես խնդրում եմ այնտեղ անձնական ընդունելություն անցկացնել, լսել Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների խնդրանքները։ Մենք մեր ուժերի ներածին չափով կօգնենք վերականգնել փաստաթղթերը, եթե դրանք կորել են, ընտանիքների վերամիավորման և մյուս բոլոր հարցերում»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ավելի քան 101 հազար մարդ: