ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Նովո-Օգարյովոյում խորհրդակցություն կանցկացնի ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Պուտինը շարունակում է աշխատել Օգարյովոյում։ Օրվա կեսին նա մտադիր է ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնել։ Մենք ձեզ կտեղեկացնենք այն թեմաների մասին, որոնք կքննարկվեն: Ներքին խորհրդակցությունները, դե, փակ են լինում»,- ասել է Պեսկովը։
Նա նաև հիշեցրել է, որ այսօր սկսվել է ռուսաստանցիների հարցերի հավաքագրումը նախագահի «Ուղիղ կապի» համար, որը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ամենամյա մամուլի ասուլիսի հետ համատեղ ձևաչափով: