ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը 2,209,130 միավոր, այդ թվում 1,320,000 զինծառայող սահմանելու մասին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը։
«1996 թվականի մայիսի 31-ի «Պաշտպանության մասին» թիվ 61-ԳԶ դաշնային օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում եմ. սահմանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը 2,209,130 միավոր, այդ թվում ՝ 1,320,000 զինծառայող», - նշված է հաղորդագրության մեջ:
Պուտինը կարգադրել է Ռուսաստանի կառավարությանը ՌԴ պաշտպանության նախարարությանը հատկացնել միջոցներ դաշնային բյուջեից, որոնք անհրաժեշտ են հրամանագրի իրականացման համար: