Փաշինյանը Արա Ֆիդանյանին նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով

Արա Ֆիդանյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնը զբաղեցնելու համար 11 քաղաքացի է դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արա Ֆիդանյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակվել։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,– մասնավորապես նշված է որոշման մեջ։
Այս տարվա սկզբին հայտնի էր դարձել, որ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը։ Պաշտոնը զբաղեցնու համար 11 քաղաքացի էր դիմել։
Հիշեցնենք, որ Արա Ֆիդանյանին փոխոստիկանապետ էր նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։
Հավելենք, որ ներքին գործերի նախարարությունը սկսել է գործել 2023 թվականից։ Այն լուծարվել էր 2002 թ.–ին։