Մյունխենում ձյան պատճառով շուրջ 160 չվերթ է չեղարկվել

Բեռլինի օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Չվերթերի չեղարկումը կապված է օդի ցածր ջերմաստիճանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Մյունխենի օդանավակայանում մոտ 160 թռիչք և վայրէջք է չեղարկվել քաղաքում տեղացած ձյան և ջերմաստիճանի անկման պատճառով: Տեղեկությունը հայտնում է Bild պարբերականը։
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ դա կապված է ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի հետ:
Մասնավորապես, չեղարկվել են մի շարք չվերթեր Մյունխենից դեպի Բեռլին, Համբուրգ, Բազել, Թուլուզ, Շտուտգարտ, Գդանսկ, Լյուքսեմբուրգ, Լոնդոն և Դրեզդեն: