«Մանկական աշխարհի» ոդիսականը. ի՞նչ է կատարվում հայտնի կառույցի շուրջ

ՀՀ իրավապահ մարմինները փորձում են չեղյալ հայտարարել պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցի` տարիներ առաջ տեղի ունեցած վաճառքի գործարքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության և «Սոգլասիե–Արմենիա» ընկերության միջև տեղի ունեցող իրավական վեճը, կապված «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքի հետ, շարունակվում է։ Ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, Վարչական դատարանն այսօր` դեկտեմբերի 1-ին, հետ է ուղարկել ՀՀ դատախազության հայցը։
Ըստ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության` Երևանի Արամի փողոց 32 հասցեում գտնվող շենքի 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը, որը պատմամշակութային հուշարձան է, օտարվել է անօրինական ձևով։
Օտարման համար հիմք է հանդիսացել վաճառքի պայմանագիրը, որը կնքվել է 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև։
«Մանկական աշխարհի» հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ․ նախաձեռնվել է քրգործ
Գերատեսչությունն ավելի վաղ պահանջով դիմել էր Վարչական դատարան և խնդրել անօրինական ճանաչել գրանցումը, սակայն դատարանից պատասխանել էին, որ հայցվոր կողմը պատշաճ չի ձևակերպել պահանջը, մասնավորապես հստակ չէ, թե ինչ հայցատեսակով են դիմում:
Իր հերթին «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը հանդես է գալիս որպես 3-րդ անձ և պնդում է, որ ինքը վերականգնել է վթարային շենքը և պահպանել պատմամշակութային հատվածը։
Ընկերությունում պատմել են կատարվող աշխատանքների և սպասվող արդյունքի մասին։
Մանրամասները` տեսանյութում.