ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է

Հայկ Մարտիրոսյանը
ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայաստանի շախմատի հավաքականի յոթ ներկայացուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի առաջին հարյուրյակում ընդգրկված են չորս հայ շախմատիստներ։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը 54-րդն է: Գաբրիել Սարգսյանը 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը՝ 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 100-րդը:
Նրանք վերջերս Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես եկան Հայաստանի հավաքականի կազմում։
ՖԻԴԵ-ի կանանց աղյուսակում լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 56-րդն է: Լիլիթ Մկրտչյանը 75-րդն է, Աննա Սարգսյանը՝ 85-րդը։