Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ 6 տուժածներից 3-ը երեխաներ են

Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին
Տուժած երեխաներից 1-ը 4 տարեկան է, երկուսը` 1 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 10։50-ի սահմաններում։ Նշվել է, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 60-ամյա Ա․Ա․-ի վարած «Lexus» և 38-ամյա Է․Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 58 տարեկան Ա․ Մ․-ն, 4 տարեկան Ա․ Մ․-ն և 1 տարեկան Մ․ Մ․-ն ու Լ․ Մ․-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել։ ԲԿ-ում 58-ամյա Ա․ Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել․ 4 տուժած կա