Արմեն Գրիգորյանը կրկին մեկնում է ԱՄՆ

Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղարը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներ է ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը` դեկտեմբերի 2-ին, աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը ԱՄՆ էր մեկնել նաև հուլիսին։ Այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ էր ունեցել, մասնավորապես` ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանտա Փաուերի հետ։