ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14:40-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլուխը ջնջխված կնոջ դի»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Արաքսյա Առաքելյանի դին և արնանման հետքեր:
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեռևս պարզ չէ նաև` սպանությունը զուգորդվե՞լ է տունը թալանելով, թե՞ ոչ։:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: