ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին հայտնեց պաշտպան Գոռ Վարդանյանը։
«Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ 2 մլն ՀՀ դրամի չափով»,– նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7–ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվեց` 2023 թ. հունիսի 8–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։