ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 08:38-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռոսիայի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, քաղաքացիների հետ համատեղ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երեք տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: