Deep-fake կիբեռհանցագործության գործիքը․ բացատրում է տեղեկատվության անվտանգության մասնագետը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օրերս ֆեյսբուքում ահազանգել էր, որ հաղորդագրություններ է ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են իրեն արատավորող տեսանյութեր:
Sputnik
Թոփչյանը վստահեցնում է, որ այդ տեսանյութերը ոչ մի կապ չունեն իր հետ։ Ըստ արվեստագետի` իրեն փորձել են շանտաժի ենթարկել` գումարի դիմաց տեսանյութերը չհանրայնացնելու պայմանով։
Խոսքը հայաստանյան համացանցային տիրույթում համեմատաբար նոր երևույթի մասին է` deep-fake-ի։ Դա արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիա է, որն ուսումնասիրում է նկարում կամ վիդեոյում պատկերված մարդուն ու նրա՝ նախկինում ձայնագրված հոլովակների և նկարների հիման վրա՝ վերլուծում է այս կամ այն հնչյունն արտաբերելիս նրա բերանի ձևն ու դիմախաղը: Այնուհետև այդ վերլուծության հիման վրա ստեղծվում է նոր հոլովակ, որում մարդը ասում է նախապես որոշված տեքստը: Երբեմն դա արվում է այնքան պրոֆեսիոնալ, որ դժվար է տարբերակել կեղծն ու իրականը։
Վերջերս էլ համացանցում էին հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ստեղծված նմանօրինակ հոլովակներ, որոնցում Փաշինյանը ինչ-որ կազմակերպություններ էր գովազդում։
Deep-fake-ը որպես կիբեռհանցագործության գործիք ու դրա դեմ պայքարի հնարավորության մասին Sputnik Արմենիան զրուցել է տեղեկատվության անվտանգության և փաստերի ստուգման մասնագետ Անի Գրիգորյանի հետ։