Աբովյան time

Հայ–թուրքական հարաբերությունները պետք է բաժանել երկու մասի` մինչև 1915-ը և հետո. թուրքագետ

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է` հայ–թուրքական հարաբերությունները պետք է բաժանել երկու մասի` մինչև 1915 թվականը և դրանից հետո։
Sputnik
«Աբովյան Time»–ի եթերում թուրքագետը հիշեցնում է՝ Հայոց ցեղասպանությունից հետո Թալեաթ փաշան է անգամ խոստովանել, որ հայերին այնպիսի բաներ են արել, որ հայերի և թուրքերի միջև այլևս երբեք չի կարող լինել համակեցություն, բարեկամություն։
«Մինչև այսօր Թուրքիայում պետական մասշտաբով հակահայկական քարոզչություն է գնում, և թուրքը ծնված օրից մինչև հասունանալը հակահայկական տրամադրություններով է սնվում։ Ցավալին այն է , որ Թուրքիայում ապրող հայը ևս դրանով է սնվում»,- ասաց թուրքագետը։
Հաղորդման տեսանյութը ՖԲ-ում