Վարձով բնակարաններ ու տարածքներ տվողներին հարկային դաշտ բերելու փորձերը նոր չեն, ավելի քան 10 տարի առաջ էլ պատկան մարմինները փորձում էին ստվերից հանել այդ ոլորտից եկամուտներ ստացողներին, սակայն ջանքերը մինչ օրս էական արդյունք չեն տվել։
Ի՞նչ մեխանիզմներով են իշխանությունները պատրաստվում բացահայտել ու հարկել տների և տարածքների վարձակալությամբ զբաղվողներին, Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: