ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել, օգտատերերը դժգոհել են մեսենջերի աշխատանքից, հայտնում է Ռիա նովոստին։
Սոցցանցի օգտատերերի մեծ մասը նշել են, որ իրենց մոտ կապի խնդիր է առաջացել, մյուսները հայտնել են, որ հավելվածը չի թարմացնում տեղեկատվությունը, չեն կարողանում նոր հաղորդագրություններ ստանալ:
Հավելվածում զանգվածային խափանումները հաստատել է Downradar ծառայությունը, որը գրանցել է ավելի քան 8,7 հազար բողոք Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում մեսենջերի աշխատանքի վերաբերյալ: