ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից 25 հազար տոննա մարդասիրական ցորեն տեղափոխող նավն այսօր հասել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո: Տեղեկությունը հայտնում է SONNA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ նավի ժամանումը ողջունել են պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Սոմալիի ներքին գործերի նախարար Ահմեդ Ֆիկին, իսկ բեռը պաշտոնապես փոխանցել է Սոմալիում և Ջիբութիում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գոլովանովը:
Սպասվում է, որ այդ բեռը կդառնա Աֆրիկային խոստացված օգնության առաջին տրանշը, ընդ որում` Սոմալիում նաև Ռուսաստանից լրացուցիչ աջակցության հույս ունեն՝ հեղեղումների հետևանքների վերացման համար հումանիտար օգնության տեսքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոմալիում շարունակվող ջրհեղեղների զոհ է դարձել գրեթե 100 մարդ, ընդհանուր առմամբ աղետներն ազդել են երկրի ավելի քան երկու միլիոն բնակիչների վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսին Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում հայտարարել է, որ մտադիր է հացահատիկը որպես մարդասիրական օգնություն անվճար ուղարկել աֆրիկյան վեց երկրներ, որոնք կան Պարենի համաշխարհային ծրագրի ցանկում: