ՌԴ իշխանությունը ծրագրում է նվազեցնել աշխատանքային միգրանտների թիվը Մոսկվայում

Միգրանտներ
Օտարերկրյա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աշխատում է այն ոլորտներում, որտեղ չեն ցանկանում աշխատել տեղի բնակիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում աշխատանքային միգրանտների թիվը զգալի շատ է, նրանց թիվը նախատեսվում է նվազեցնել։ Այս հայտարարությունն արել է Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի ղեկավար Վիտալի Սուչկովը «Միասնությունը տարբերությունների մեջ. Մոսկվայի ռազմավարության զարգացման վեկտորը մինչև 2030 թվականը» XI միջազգային գիտագործնական համաժողովում։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում միգրանտների թիվը մեծ է։ Օբյեկտիվորեն իրավիճակ է ստեղծվում, որ մեգապոլիսի շարունակական և դինամիկ զարգացման, առաջին հերթին նրա բնակիչների շահերի համար այսօր անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքային ռեսուրսներ»,-նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ օտարերկրյա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աշխատում է այն ոլորտներում, որտեղ աշխատանքի տեղավորվելու ցանկության պակաս է նկատվում տեղի բնակիչների կողմից։ Խոսքն առաջին հերթին շինարարության, ճանապարհների, մաքրման և այլն ոլորտների մասին է։
Սուչկովը նշել է, որ Մոսկվան գրավիչ քաղաք է նաև ՌԴ այլ շրջանների բնակիչների համար:
Նա ընդգծել է, որ միջնաժամկետ հեռանկարում մայրաքաղաքի իշխանությունների առաջնահերթությունը այլ երկրներից ներգրավված աշխատողների մասնաբաժնի աստիճանական նվազումն է, որն արդեն ամրագրված է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի ռազմավարության դրույթում։
Ի՞նչ խնդիրներ կունենան ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող հայերը միգրացիոն օրենքը փոխվելուց հետո