Միրզոյանը Լավրովին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները. ԱԳՆ

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Սկոպյեյում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է երկկողմ օրակարգերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները այսօր հանդիպել են Սկոպյեյում։
«Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Արարատ Միրզոյան
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նա մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։