Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյան
Լեզվի կոմիտեի նախկին նախագահն այս տարվա գարնանը Բրյուսովի անվան համալասարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` կոմիտեն ղեկավարելու է Սիրանուշ Դվոյանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Սիրանուշ Դվոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Այս տարվա մարտին նա նշանակվեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։