«Կոմպետենտ չէ». Նասիմ Թալեբը դեմ է տնտեսության մեջ միջազգային պատժամիջոցների կիրառմանը

Նասիմ Թալեբ
Տնտեսագետը վստահ է, որ պատժամիջոցները ոչ թե կոնկրետ երկրի կառավարության վրա են ազդում,այլ սովորական քաղաքացիների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Թալեբը դեմ է պատժամիջոցների գաղափարին, որն այժմ ակտիվորեն կիրառվում է աշխարհում:
«Այդ պատժամիջոցների մեջ ինչ-որ արատավոր բան կա։ Տպավորություն է, պատժամիջոցներ կիրառողներն այնքան կոմպետենտ չեն, որ կարողանան դրանք ճիշտ կիրառել», - ասաց Թալեբը «Գիտության և գործարարությանօրեր» համաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Մասնավորապես խոսելով Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին` նա նշեց, որ իրականում դրանք խորապես բյուրոկրատական բնույթ ունենև այդ առումով անիմաստ են, քանի որ ուղղված են ոչ թե կառավարության, այլ ժողովրդի դեմ:
Նրա խոսքով` նույնը վերաբերում է հակառուսական պատժամիջոցներին, որոնց պատճառով տուժում է ոչ թե կառավարությունը, այլ հասարակ քաղաքացիները:
Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական ալմաստների դեմ պատժամիջոցների նախագիծը
«Ռուսաստանի դեպքում դա (պատժամիջոցները. խմբ.) նոր չէ, քանի որ Ռուսաստանը սովոր է իր նկատմամբ բացասական, ինչ-որ չափով թշնամական վերաբերմունքին»,- ասացԹալեբը:
Նա նշեց, որ սկզբնական փուլում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմ էին, և որպես արդյունք` Ռուսաստանը սկսեց սեփական մոցարելան արտադրել։ Իսկ Իրանն ընդհանրապես 43 տարի գտնվում է պատժամիջոցների տակ, այս դեպքում փոքր սթրեսի մասին խոսք չկա։ Տնտեսագետը հավելեց` ամեն ինչ կախված է սթրեսի ծավալից։
Թալեբն առաջին անգամ է Հայաստան ժամանել «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին մասնակցելու նպատակով:
Պատժամիջոցների ցանկում հայկական նոր ընկերություններ չկան․ Քերոբյան