Հրդեհ Ալմաթիի հոսթելում. 13 զոհ կա, այդ թվում՝ երկու ռուսաստանցի

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ալմաթիի հոսթելներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ռուսաստանցի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտին:
Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևը հայտնել է, որ ռուսաստանցիներից մեկը ծնունդով Յակուտիայից էր։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Հրդեհի մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր։ Հոսթելում հրդեհի պահին ըդհանուր առմամբ 72 մարդ է եղել, նրանցից 59-ը ինքնուրույն լքել են շենքը:
Նախնական տվյալներով` մահացել է 13 մարդ։ Մահվան ենթադրյալ պատճառը շմոլ գազից թունավորումն է։
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։