ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը մասնակցելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28)»,– ասված է հաղորդագրությունում։
Դուբայում նախատեսված համաժողովի ընթացքում Խաչատուրյանը հանդես է գալու ելույթով:
Համաժողովի շրջանակում նա նաև հանդիպումներ է ունենալու մի շարք երկրների առաջնորդների հետ:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը։