ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ներկայացուցիչները Սկոպյեում քննարկել են ԵԱՀԿ խնդիրները

ՀԱՊԿ երկրների դրոշներ
Բանակցությունները կայացել են Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում նախարարների հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգի առանցքային միջազգային խնդիրների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Աշխատանքային հանդիպումը կայացել է Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում։ Ռուսաստանը ներկայացրել է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել փոխգործակցությունը վիեննական և այլ միջազգային հարթակներում։ Հայկական կողմը ներկայացված է եղել թե ոչ, չի հստակեցվում։
ՀԱՊԿ–ի անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
ՀՀ–ն Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Սիմոնյան