Հայաստանն արդեն 8 մեդալ է ապահովել Երևանում ընթացող պատանեկան ԱԱ-ում

Աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է Երևանի «Միկա» մարզահամալիրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի- Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կպայքարի Երևանում ընթացող աշխարհի առաջնության ութ մեդալի համար:
Հայաստանի թիմի համար արդեն իսկ երկու մեդալ են ապահովել Ալբերտ Հարությունյանը և Տիգրան Խաչատրյանը:
Հարությունյանը քառորդ եզրափակիչում հաղթանակ կորզեց Ղազախստանի մրցակցից, իսկ Խաչատրյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով:
Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հեղինե Պետրոսյանը, Առնո Դարչինյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Տիգրան Հովսեփյանը, Արեն Խառատյանը և Արգիշտի Հակոբյանը:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ