Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ բրոնզե մեդալ ապահովեցին աշխարհի պատանեկան առաջնությունում

Բռնցքամարտ
Արգիշտի Հակոբյանը և Արեն Խառատյանը հաղթեցին խորվաթ և հունգար մրցակիցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի- Sputnik. Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ դուրս եկան Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայից Մատիա Բերենդի նկատմամբ:
Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
52 կգ քաշային Արեն Խառատյանը քառորդ եզրափակիչի մենամարտում ոչ մի շանս չթողեց հունգարացի Պետեր Բենեդեկին: Երկու հայ բռնցքամարտիկներն էլ ապահովել են առաջնության առնվազն բրոնզե մեդալներ:
Ավելի վաղ Երևանի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հեղինե Պետրոսյանը, Առնո Դարչինյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը և Տիգրան Հովսեփյանը: