Ֆրանսիական «Լույսը» բարեգործական ճաշարան է բացել Գյումրի տեղափոխված արցախցիների համար

Ճաշարանը կգործի դեկտեմբերի 1-ապրիլի 1-ը: Լրացուցիչ ֆինանսավորում լինելու դեպքում ժամկետը կերկարաձգվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիական «Լույս» ասոցացիայի աջակցությամբ Գյումրիում այսօր բացվեց բարեգործական ճաշարան Արցախից բռնի տեղահանվածների համար: Ճաշարանը բարերարները կոչում են ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»:
Ֆրանսիական «Լույսը» բարեգործական ճաշարան է բացել Գյումրի տեղափոխված արցախցիների համար
Բարեգործական ճաշարանում արցախցիներին օրական մեկ անգամ կտրամադրվի տաք սնունդ ՝ 4 ամիս շարունակ: Շահառուների հետ աշխատելու են նաև հոգեբաններ:
«Ճաշարան բացելու միտքը ծնվեց հիմնադրամի աշխատակիցների՝ Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ: Կարևոր է, որ այցելուները միևնույն ժամանակ ստանան հոգեբանի ու սոցիալական աշխատողի աջակցություն »,-Sputnik Արմենիային ասաց «Լույս» ասոցացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը։
Ճաշարանը կգործի դեկտեմբերի 1-ապրիլի 1-ը: Լրացուցիչ ֆինանսավորում լինելու դեպքում ժամկետը կերկարաձգվի։
Ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և «Խաչմերուկ» հիմնադրամի հետ համատեղ:
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Շիրակի մարզ տեղափոխվել է Արցախից բռնի տեղահանված մոտ 3 հազար մարդ։
1 / 2

Ֆրանսիական «Լույսը» բարեգործական ճաշարան է բացել Գյումրի տեղափոխված արցախցիների համար

2 / 2