Երևանի նախկին քաղաքապետը մինչև հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ․ փաստաբան

Ալբերտ Բազեյան
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը մինչև հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Դատարանը բավարարել է քննիչի` Բազեյանի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ն ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:
Սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։