ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում 10 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն մեդալների համար:
Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչ՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ) դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քեյանը քառորդ եզրափակիչում հաղթել է դանիացի բռնցքամարտիկ Ռիդ Թամիրին, իսկ Սիրամարգյանը՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Ռահուլ Կունդուին:
Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հեղինե Պետրոսյանը, Առնո Դարչինյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Տիգրան Հովսեփյանը, Արեն Խառատյանը, Արգիշտի Հակոբյանը, Ալբերտ Հարությունյանը և Տիգրան Խաչատրյանը:
Աշխարհի պատանեկան առաջնությունն ընթանում է Երևանի «Միկա» մարզահամալիրում: Այն մեկնարկել է նոյեմբերի 24-ին և կավարտվի դեկտեմբերի 4-ին: