Արմավիրում 83-ամյա տղամարդը խոտերն այրելիս այրվածքներ է ստացել ու մահացել

Ոստիկաններ
Կրակը բռնկվել է` այրելով տղամարդու հագուստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում 83–ամյա տղամարդն անզգուշաբար այրվածքներ է ստացել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը գրանցվել է նոյեմբերի 29-ին։ Ոստիկանության Վաղարշապատի բաժինը ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ տղամարդու դի է եղել։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին: Պարզվել է, որ նա ժամը 11:00-ի սահմաններում իրենց տան դիմաց գտնվող հողամասում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո այրել է խոտերը։ Կրակը բռնկվել է` այրելով նաև նրա հագուստը։ Ստացած այրվածքներից տղամարդը մահացել է:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գոգարան գյուղում տուն է այրվել. հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի