Խանդավառությամբ եմ ընդունել կաթողիկոսի որոշումը․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեր Հովհաննեսը։
Sputnik
Տեր Հովհաննեսի խոսքով` ինքը մեծ խանդավառությամբ է ընդունել կաթողիկոսի որոշումը։
Դադիվանքի նախկին վանահայրը 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ծանր վիրավորում ստանալուց հետո դեռ բուժման մեջ է, սակայն վստահեցնում է, որ արդեն ի վիճակի է լիարժեք հոգևոր ծառայության անցնելու։ Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել էին նրա փայծախը։