Լոնդոնում երեկ տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Դրանց արդյունքում Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-24 թվականների ծրագիրը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի ռազմական համագործակցության հնարավոր հեռանկարների և իրական դրդապատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։