WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը տիտղոսը կփորձի պաշտպանել 2024-ի սկզբին

Նոել Միքայելյան
Մինչև WBC վարկածով աշխարհի չեմպիոն դառնալը Նոելը անցկացրել է 28 մենամարտ, տարել է 26 հաղթանակ։ Մենամարտերից 12-ը մարզիկն ավարտել է նոկաուտով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Նոել Միքայելյանը, որն իր տիտղոսը նվաճել է Մայամիում կայացած բռնցքամարտի մրցաշարի ընթացքում, իր տիտղոսի կփորձի պաշտպանել 2024 թվականի սկզբին։ Այս մասին մարզիկը հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նոել Միքաելյանն ասուլիսի ժամանակ
Նշենք, որ հայ բռնցքամարտիկը նոյեմբերի 4-ին կայացած մենամարտի 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Կոնգոյի ներկայացուցիչ Իլունգա Մակաբուին՝ արժանացավ աշխարհի չեմպիոնի գոտուն։
«Ես հիմա չեմ մտածում ապագա մենամարտերի մասին, նոր եմ գիտակցում, որ չեմպիոն եմ դարձել։ Իմ տիտղոսի պաշտպանությունը կարող է անցկացվել 2024 թվականի սկզբին, բայց առաջիկա մրցակցի հետ բանակցությունները դեռ չեն սկսվել»,–ասաց նա։
Նշենք, որ Նոել Միքայելյանը բռնցքամարտով սկսել է զբաղվել Գերմանիայում։ Տեղափոխվելով ԱՄՆ՝ նա սկսել է մասնակցել տարբեր մենամարտերի, բայց միշտ ձգտել է մենամարտել WBC վարկածով չեմպիոնական գոտու համար։ Մինչև Մակաբուի հետ մենամարտելը անցկացրել է 28 մենամարտ, տարել 26 հաղթանակ։ Մենամարտերից 12-ը մարզիկն ավարտել է նոկաուտով։
1 / 4

Նոել Միքաելյան

2 / 4

Նոել Միքաելյան

3 / 4

Նոել Միքաելյան

4 / 4

Նոել Միքաելյանի չեմպիոնական գոտին