Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Բեռնատարներ
Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ևս վերականգնվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
«Միջազգային Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց նա։
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան, միայն ձնահոսքի թունելներով։
Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։
Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում: