Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արմինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում ստուգում են իրականացրել և խախտումներ հայտնաբերել։
Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Պսրզվել է, որ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը։ Սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից։ Բացի այդ սննդամթերք պատրաստելու համար աշխատանքային մակերևույթները չեն գտնվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել։
Խոհանոցում բացակայել են ձեռքերի և հումքի լվացման լվացարանները, կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը