ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Հայտնել ենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվադաշտում լուր տարածվեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Մոսկվայի Տվերսկայա փողոցում ձերբակալել են և շուտով կարտահանձնեն Հայաստանին։
«Լուրը տարածվելու օրը դատախազությունից փորձել էինք ճշտել` ճի՞շտ է, որ Պողոսյանին պատրաստվում են հանձնել Հայաստանին, սակայն դատախազությունը, հավանաբար խորհրդավորություն պահպանելու համար, ասել էր, որ չի մեկնաբանում այդ տեղեկությունները»,–գրում է թերթը։
Թերթին նույն պատասխանն են տվել նաև դրանից մեկ շաբաթ անց։
Իսկ այս ընթացքում արդեն նոր լուր տարածվեց, ըստ որի` իրականում Միհրան Պողոսյանն ընդամենը վարչական կարգով ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության հետ վիճաբանության պատճառով, ապա ազատ արձակվել: