ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներ այս պահին չեն նախատեսվում, սակայն նման հանդիպում կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե պարոն Փաշինյանն այնտեղ լինի, իսկ նրան սպասում են այնպես, ինչպես բոլորին, ապա զրուցելու հիանալի հնարավորություն կլինի»,-ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Alpha News պարբերականին ասել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական նիստին:
Նշենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ ՀՀ-ն ստանձնում է կազմակերպության նախագահությունը: