Ադրբեջանի ԶՈւ–ն հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանցի զինվորականները, ըստ մարտական հրամանի, պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիր են կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի զինվորականները, ըստ մարտական հրամանի, պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիր են կատարել։
Ուժի ցուցադրություն, թե նախապատրաստություն. ինչ սպասել Նախիջևանի զորավարժություններից
Հիմնական շեշտը դրվել է բարձունքների գրավման վրա, որոնցից երևում են հակառակորդի պահեստներին մոտենալու ուղիները։